Ֆրանսիացի իրավապահները անգլիական բանկային հսկայի՝ HSBC բանկի նկատմամբ քրեական գործ են հարուցել: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Որոշ տվյալների համաձայն` բանկի շվեյցարական մասնաճյուղը պայմաններ է ստեղծել բանկի հարուստ հաճախորդների համար, որպեսզի վերջիններս թաքցնեն միլիոնների հասնող իրենց դրամական միջոցները և խուսափեն հարկերից: HSBC բանկը պարտավոր է մոտ մեկ միլիարդ եվրո տուգանք վճարել:
Նշենք, որ բանկի շուրջ սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ փետրվար ամսին, մի շարք միջազգային թերթեր անդրադարձան բանկի հաճախորդների և նրանց բանկային հաշիվների վերաբերյալ գողացված տվյալներին, որոնք ըստ էության տրամադրվել էին բանկի նախկին աշխատակից՝ Հերվի Ֆալկիանի կողմից:
Տվյալների համաձայն` բանկը թաքցրել է իրենց 120.000 հաճախորդներին պատկանող 180.6 միլիարդ եվրո գումարը, որպեսզի վերջիններս խուսափեն հարկեր վճարելուց:
HSBC-ի բանկից ստացված տեղեկությունների համաձայն, նախկին աշխատակից Ֆալկիանին տվյալները ներբեռնել է 2006 թվականի վերջը և 2007 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը