Մարտի 23-ին՝ ժամը 12:10-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տրանսպորտային միջոցների զննման կետում բնակելի տեղամաս մտնող աղբատար մեքենան զննելիս բեռնատարի խցիկից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ հեղուկով լցված «Actriapit» գրառմամբ սրվակ և երկու ներարկիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից