Մեղադրվում է հետույքը մեծացնելու միջոցով կնոջը սպանելու համար

 «Սևամորթ տիկին» բեմական անունով հիփ-հոփ կատարող Վիկտորիա Ուինդսլոուն Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) դատարանի ամբաստնյալի աթոռին է հայատնվել` ոչ դիտավորյալ սպանություն կատարելու համար։ Այս մասին գրում է Huffington Post-ը:

20-ամյա բրիտանուհի Կլաուդիա Ադերոթիմին, համացանցային գովազդից տեղեկանալով հետույքը սիլիկոնային ներարկման միջոցով մեծացնելու հնարավորության մասին, դիմել է Վիկտորիային` համապատասխան ծառայություններից օգտվելու համար։

Կլաուդիան ԱՄՆ է ժամանում 2011թ․-ի փետրվարին և այցելում Վիկտորիա Ուինդսլոուին։ Անգլուհին ինքնակամ է համաձայնում սիլիկոնային ներարկմանը և տեղեկացված լինում, որ ինքնակոչ «բժիշկը» մասնագիտական ուսուցում չէր անցել և լիցենզավորված չէր։  Վերջինս սիլիկոնային ներարկում է կատարում, որի հետևանքով հաճախորդը մահանում է։

Ներարկումից կարճ ժամանակ անց Ադերոթիմին կրծքավանդակի շրջանում ցավեր է ունենում, քանի որ սիլիկոնը տարածվել էր ամբողջ մարմնով մեկ: Մի քանի ժամ անց մահանում է: Ըստ բժշկական փորձագետի` բրիտանուհու մահվան պատճառը ներարկման արդյունքում առաջացած  թոքերի անոթների խցանումն է եղել:

Ադերոթիմիի մահից հետո, Վիկտորիա Ուինդսլոուն շարունակել է հաճախորդներ ընդունել: Հայտնի է նաև, որ Ֆիլադելֆիայի մի բնակչուհու մոտ սիլիկոնային ներարկումից հետո նույնպես առաջացել է թոքերի անոթների խցանում, սակայն բարեբախտաբար վերջինս չի մահացել:

Ուինդլոուն ձերբակալվել է 2012 թվականին, Ֆիլադելֆիայում՝ նոր հաճախորդներ ընդունելիս:

Դատավճիռը կհրապարակվի հունիսի 11-ին: Վիկտորիա Ուինդսլոուին սպառնում է 20-ից մինչև 40 տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել