Հետիոտնային անցման կամ մայթերի վրա կայանելը …

Երևանում շրջելիս այսօր ականատես ենք լինում մի շարք դեպքերի, երբ վարորդները իրենց մեքենաները կանգնեցնում են հետիոտնային անցման կամ մայթեր վրա՝ չպատկերացնելով, որ այդ արարքները հանդիսանում են իրավախախտումներ, որոնց համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված է բավականին բարձր տուգանքներ:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`առաջացնում են տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել