Ի սկզբանե, Վալերի Պերմյակովը պետք է հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին․ պատգամավոր

ՌԴ սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված ցանկացած անձ, որը փորձ է կատարում հատել ՀՀ պետական սահմանը, պետք է փոխանցվի Հայաստանի իրավապահ մարմիններինէ։ Խոսելով Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան սպանությանը հաջորդող իրադարձություններից՝ կարծիք հայտնեց պատգամավոր Էդնոմ Մարուքյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 12-ին հայ ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ռուս իրավապահները, իսկ ՌԴ սահմանապահները նրան ձերբակալել էին ու տեղափոխել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։

Ըստ պատգամավորի՝ այն որ ռուս զինվորը չի հանձնվել ՀՀ իրավապահներին, վկայում է խախտման մասին․ «Թե դրա պատճառը որն է, կարծու եմ, քննությունը պետք է պարզի, դրանից հետո հնարավոր է առանձին քրեական գործ հարուցվի սահմանը հատելու հատկանիշներով։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք խորհրդարանում, ասվել է, որ քննությունն ընթացքի մեջ է և այդ հարցը ևս դրված է, այսինքն՝ նշյալ հանգամանքը նույնպես ճշտվում է»,- փոխանցեց պարոն Մարուքյանը։

Իսկ պատգամավորի դիրքորոշումն այս գործի վերաբերյալ հետևյալն է․ «Ի սկզբանե նա պետք է հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին, պետք է ՀՀ արդարադատության առջև կանգներ, հետո նոր էքստրադիցիայի պայմանագրով կարող էր փոխանցվել ՌԴ-ին՝ պատիժը կրելու համար։ Այս իրավիճակում, հասկանում եմ, որ նա ռուսական իրավազորության տակ է ու ՌԴ դատարանը պետք է քննի գործը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել