Ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանը դադարեց հավատալ Ձմեռ պապուն

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս տարի տոներին Հայաստանում չի լինի. «Սա առաջին դեպքն է լինելու, մեկնում եմ Վրաստան»,- փոխանցեց պատգամավորը:

Նա նաև հաղորդեց, որ շատ վաղ տարիքից է դադարել հավատալ Ձմեռ պապու գոյությանը. «Հիշում եմ` մի անգամ այն այցելեց մեզ, ես իրավաբանի քննող հայացոք սկսեցի հարցեր տալ Ձմեռ պապուն, և նրա մեջ ճանաչեցի իմ հարազատներից մեկին, դրանից հետո կտրուկ դադարեցի հավատալ Ձմեռ պապիկի գոյությանն ընդհանրապես»,- ասաց մեր զրուցակիցն:

Արփինե Հովհաննիսյանը մանուկ հասակում նաև բացիկներ է գրել. «Չեմ հիշի` կոնկրետ ինչ էի ցանկանում այդ բացիկներով: Դրանք դնում է բարձիս տակ` հուսալով, որ առավոտյան այնտեղ կգտնեմ այն ամենը, ինչի մասին հիշատակել եմ: Որպես կանոն այդպես էլ լինում էր, մինչև եկավ այն պահը, երբ իրավաբանն իմ մեջ խոսեց ու սկսեցի բացահայտել Ձմեռ պապիկի ով լինելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել