ԱԺ-ում 9 օրենքի նախագծերը կքննարկվեն նաեւ երկրորդ ընթերցմամբ, 5-ը` ոչ

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։

Սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի նաեւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել ՀՀ Ազգային Ժողովում թվով 9 նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ 5 նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարությունը համարել է աննպատակահարմար։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել