ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է, որ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ՆԱԽԱԳԾԵՐ ենթաբաժնում տեղադրվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-60-91 հեռախոսահամարով:
Հանրային քննարկումներ ՀՀ օրենքների նախագծերի շուրջ
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/09/IMG_3276-copy.jpg)