Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր նախագահ ունի

ՀՀ նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, Մուշեղ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշում եմ.

Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը court.am-ից`

Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։

1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։

2001 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել