Հոկտեմբերի 10-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀվճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի հինգերորդ հատորիև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ԱրմանՄկրտումյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և այլ բարձրաստիճան հյուրեր: Այս մասին հաղորդում է ՀՀ դատական համակարգի մամուլի ծառայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով հյուրերին, նշելէ, որ ներկայացվող հատորները, որոնք տպագրվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակիօժանդակությամբ, մեծ կարևորություն ունեն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հետ աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար` հատկապես Քրեական դատավարության օրենսգրքում այս տարվա հուլիսի 3-ին ուժի մեջ մտած փոփոխությունների և լրացումների համատեքստում:
Խոսելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների երկրորդ հատորի մասին` Վճռաբեկ դատարանի նախագահը հայտնել է, որ ձեռնարկը կազմվել է իրավագիտության ոլորտում տեսական գիտելիքներ ու գործնական մեծ փորձ ունեցող մասնագետների համատեղ ջանքերով. մասնավորապես` հեղինակային խմբում ընդգրկված են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ, դատական ծառայողներ, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեական դատավարության ու կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսներ, ինչը հնարավորություն է տվել իրականացնել և դոկտրինալև՛ աուտենտիկ մեկնաբանություն:
«Այս հատորները հանդիսանում են այն ներդրումը, որն ուղղված է ամրապնդելու դատարանի անկախությունը, ինչն, ընդհանուր առմամբ, բարձրացնելու է դատական իշխանության հանդեպ վստահությունը: Միաժամանակ, այս պարբերականները ձգտում են բարելավելու մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում, քանի որ դատական համակարգի պատշաճ աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու կարևորագույն միջոցներից մեկն է»,-ընդգծել է Անդրեյ Սորոկինը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն իր խոսքում նշել է. «Կարող ենք վստահաբար փաստել, որ որոշումից որոշում, հատորից հատոր մերերկրում քրեական արդարադատությունը դառնում է ավելի կանխատեսելի, իսկ մարդուիրավունքներն` ավելի երաշխավորված և գործադրելի»,-նկատել է Դավիթ Ավետիսյանը:
Ելույթով հանդես է եկել նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Գաբուզյանը`նշելով, որ Վճռաբեկ դատարանի գործունեությունը մեր երկրում դատական նախադեպերի մշակույթը բարձրացրել է նոր մակարդակի:
«Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով նպաստում է իրավունքի զարգացմանը, այդ տեսակետից կցանկանայի ուշադրություն դարձնել նախադեպայինորոշումների պատճառաբանություններին և եզրահանգումներին: Վճռաբեկ դատարանը պատճառաբանությունների և եզրահանգումների մասով իր իրավական դիրքորոշումը հիմնավորում է ոչ միայն օրենքի գաղափարական և համակարգային վերլուծությունով, այլ նաև այդ ամենն իրագործում է տեսությունում առկա գաղափարների և ամենակարևորը` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքների հիմանվրա»,-մանրամասնել է Արա Գաբուզյան:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Հովհաննես Լուլեջյանն ԱՄՆ դեսպանատան և Միացյալ Նահանգների Արդարադատության դեպարտամենտի անունից նախ շնորհավորել է այս կարևոր հրատարակության առթիվ, ապա փաստել, որ Վճռաբեկ դատարանի նախադեպերի հրապարակումը կարևոր քայլ է, որն ամրապնդումէ դատական համակարգը:
«Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային իրավունքը մարմնավորող որոշումների հրապարակումը փաստում է, որ Հայաստանը հավատում է դատական համակարգի կարողություններին` օրենքը մեկնաբանելու և այն հավասար ու արդարացի կիրառելու իմաստով: Ոմանց համար դատարանի քրեական պալատի որոշումների հրատարակումը սոսկ իրավական դասագրքի հրատարակություն է, սակայն դա շատ ավելին է: Ձեռնարկի շնորհիվ օրենքը վերածվում է գործիքի, որը հասանելի է դառնումբոլորին, պաշտպանում է օրենքի գերակայությունը, ինչպես նաև փաստում է դատական համակարգի նվիրվածությունը հանրության իրավունքների ապահովման գործում»,-ընդգծել է Հովհաննես Լուլեջյանը:
Լուսանկարը՝ court.am-ի: