Մահվան ելքով վրաերթ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին

ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից հաղորդում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի ասֆալտի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և վրաերթի ենթարկել 1949 թ. ծնված Հենրիկ Աղասարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել