«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլևս հացադուլ չեն իրականացնում ցմահ ազատազրկման դատապարտված անձիք: Այս մասին Iravavaban.net-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. «Նրանք որոշում են կայացրել և երեկ ժամը 18:00-ին դադարեցրել մինչ այս հայտարարված հացադուլը»,- ասաց պարոն Ղլեչյանը` հավելելով, որ հացադուլի ողջ ընթացքում դատապարտյալները եղել են բժիշկների վերահսկողության ներքո, և ոչ մի դատապարտյալ առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ սա առաջին դեպքն է, երբ նման քանակի ցմահ ազատազրկված դատապարտյալներ միասնական հացադուլ են հայտարարում:
Հիշեցնենք, որ Հայաստանում 104 ցմահ ազատազրկված անձ կա: Նրանցից ավելի քան 90-ը պատիժը կրում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: