ՀՀ Գլխավոր Դատախազությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին Ղազախստանի հայկական համայնքի <<Նաիրի>> ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները <<ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության>> կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: