ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Գագիկի Շահինյանին արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին:
Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածները` որոշում եմ. Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Գագիկի Շահինյանին շնորհել արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում:»,- ասված է հրամանագրում:
Լուսանկարը` investigatory.am-ի: