ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է դատարանի նիստերի ժամանակացույցը 2014թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ:
Առաջիկա ամիսներին նախատեսվում են քննարկումներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ. ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ և այլ գործերի շուրջ:
Մանրամասները՝ ՀՀ սահմանադրական դատարանի կայքում: