Նախագահի հրամանագրով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրում փոփոխություններ են կատարվել

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-ն հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով.

2) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում՝

ա. «Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով,

բ. «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերը փոխարինել «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- գրված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել