Ոստիկանության նախկին աշխատակիցը քաղաքացուն պատճառել է 7800 դոլարի վնաս. հաղորդում

Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքացի Սիլվա Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի նախկին աշխատակիցը իրենից վերանորոգելու պատրվակով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար արժողությամբ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, այն առանց իր գիտության վաճառել է, որից հետո այլ ավտոմեքենա գնելու և իրեն վերադարձնելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, իրենից դարձյալ մաս-մաս վերցրել է ևս 4300 ԱՄՆ դոլար` պատճառելով ընդհանուրը 7800 ԱՄՆ դոլարի վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել