Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման` իր և Տոնական Ղ.-ի միջև ծագած վիճաբանության փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի քննիչները, համոզելու և հարկադրելու միջոցով, իրենից կորզել են դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: