Կառավարությունը պետբյուջեի պահուստային ֆոնդի հաշվին 100 հազար դոլարին համարժեք դրամ կհատկացնի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Սերբիայի Հանրապետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կառավարության ներկայացված հիմնավորման համաձայն` որոշման այս նախագծի ընդունումը պայմանավորված է Սերբիայի Հանրապետությանը օգնություն ցուցա¬բե¬¬րելու անհրաժեշտությամբ:
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և մշակ¬ման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարամանը հաջորդող օրվանից: