Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Վիլիկ Մելքոնի Եդիգարյանը և Մարիամ Մարգարյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում ե մ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝

Վիլիկ Մելքոնի Եդիգարյանին հանրային կառավարման ամբիոնի դոցենտ

Մարիամ Մամիկոնի Մարգարյանին  քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»,- ասված է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել