«Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում»,- այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։
Ըստ աղբյուրի՝ պատճառը Անձնագրային եւ վիզաների վարչությունում բացահայտված աղաղակող խախտումներն են, որի պատճառով նշված վարչության պետի՝ Նորայր Մուրադխանյանի երկու տեղակալները՝ Արսեն Համբարձումյանն ու Մուշեղ Խաչատրյանը, ազատվել են աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ։ Իսկ Մուրադխանյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն իսկ կասկածի տակ է։
«Ժամանակի» տեղեկություններով՝ այդ խախտումները հայտնաբերվել են վերջին օրերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Անձնագրային եւ վիզաների վարչությունում իրականացված ստուգումների արդյունքում։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ police.am-ի