Իրավաբան.net-ի տեղեկություններով` Հայկանուշ Պարսամյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդականի ժամանակավոր թափուր պաշտոնում: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով Հայկանուշ Պարսամյանն այդ պաշտոնին նշանակվել է երեք ամիս փորձաշրջանով: