Այսօր ժամը 12-ին Վերաքննիչ դատարանում սկսվեց «Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստը:
Նախքան նիստի սկսելն արդեն ամբաստանյալների հարազատները հավաքվել են դատարանի դիմաց: Նրանք պահանջում են անցկացնել արդար դատաքննություն, տարանջատել հանցագործությունը և յուրաքանչյուրին դատել իր կատարածի համար:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում «Հարսնաքարի» գործը քննվելու է հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան և դատավորներ Եվա Դարբինյան ու Գագիկ Ավետիսյան:
Հիշեցնենք, որ ըստ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և տուգանքի 100.000 դրամի չափով: