ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Նազարեթ Մնացականյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Նազարեթ Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»։