Արդյո՞ք ամուսնական պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՝ ոչ և արդյոք ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են կարգավորել երեխայի ապրուստը հոգալու /ալիմենտ/, երեխաների խնամքի և տեսակցության կարգի սահմանման վերաբերյալ, ինչպես նաև անձնական ոչ գույքային հարաբերություններ:
Պարզաբանում.
1. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և պարտադիր ենթակա է նոտարական վավերացման:
2. Ամուսնական պայմանագրով որոշվում են բացառապես ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները:
Մասնաորապես՝
– պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
– որոշեն միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը: