«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը, որը իրավաբանորեն գրանցված է իր տան հասցեով, առաջիկայում կդադարեցնի գործունեությունը:
«Նշենք, որ այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական միջոցների հայթայթմամբ և մեծածավալ գրանտներ բերում Հայաստան, որի օգնությամբ մինչ օրս հայազգի շուրջ 300 ուսանող կարողացել է աշխարհի առաջատար բուհերում սովորել: 6 տարի առաջ ձևավորված այդ հիմնադրամը ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հետաքրքրություն չի առաջացնում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: