Իրավաբան.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը մինչև պաշտոնից ազատվելը հրաման է ստորագրել Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին` հիմք ընդունելով նոտարի անձնական դիմումը:
Պարզվում է` Հրայր Թովմասյանը Էմմա Շաբոյանի օգնականին` Ատոմ Հայրապետյանին է նշանակել Կենտրոն նոտարական տարածքի նոտար:
Նշենք, որ Էմմա Շաբոյանը պարբերաբար գտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում. որոշ քաղաքացիներ պարբերաբար դժգություն են հայտնել նրա կնքած գործարքներից: