Մայիսի 19-ին Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստերի աշխատանքները: Նշենք, որ քառօրյային ԱԺ-ն քննարկելու է Կառավարության կողմից ներկայացված ծրագիրը:
Ըստ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի` Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում պետք է Ազգային ժողով ներկայացնի իր ծրագիրը։
Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ: Այնուհետև, հնգօրյա ժամկետում դրվում է քվեարկության: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նույն հոդվածի 1-ին կետով ՀՀ նախագահը արձակում է Ազգային ժողովը, եթե այն երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին: