ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Կառավարության կայքից:
Նշենք, որ նա ավելի վաղ ազատվել էր Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Սերգեյ Լոքյանը ՀՅԴ բյուրոյի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին է: