ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելել է այսօր ցերեկը «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժածներին։ Նախարարը հետաքրքրվել է բոլոր հինգ վերավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկեց ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները։ Այս մասին հայտնում են Առողջապահանության նախարարության լրատվության բաժնից:
Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել հիվանդանոցի պատրաստվածությունը միանգամից հինգ վիրավորներին ընդունելու և պատշաճ մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Համալսարանական համալիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։