ՀՀ քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ նոտարական պալատում ամիսը մեկ անգամ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիները կարող են ուղղել իրենց հուզող իրավական բնույթի հարցեր:
Նոտարական պալատը տեղեկացնում է քաղաքացիներին՝ գրանցվելու համար պետք է նախապես զանգահարել ՀՀ նոտարական պալատ` յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը՝ հետևյալ հեռախոսահամարով 010 -55-57-72: