ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԱԺ-ի պաշտոնական կայքից:
Գուրգեն Դումանյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի առաջին տեղակալ:
Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը:
Նշենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: