Քանի՞ վարորդ է խմած երթևեկել, քանի՞սը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց.

10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում,

1 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար,

51 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի,

1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում,

2 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը  վերասարքավորած է եղել բարձր ազդանշանով երթևեկելու համար:

Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել