Ձերբակալվածների զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
Զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ ըստ ՁՊՎ-ի պետի կողմից հաստատված օրվա կարգացուցակի:
Ձերբակալվածները զբոսանքի են հանվում սեզոնային հագուստով:
ՁՊՎ-ի հատուկ պաշտպանվող տարածքում զբոսանքի անցկացման համար սարքավորվում են հատուկ զբոսաբակեր, որոնց չափերը սահմանվում են հաշվի առնելով ձերբակալվածներին պահելու վայրում պահվող բոլոր անձանց ցերեկային ժամերի ընթացքում զբոսանքով ապահովելու հնարավորությունը:
ՁՊՎ-ի պետի կարգադրությամբ զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել կամ դրա տևողությունը կարող է կրճատվել եղանակային անբարենպաստ պայմանների, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև իրադրության բարդացման դեպքերում (փախուստներ, ինքնասպանության դեպքեր և այլն):
ՁՊՎ-ի զբոսաբակերը պետք է սարքավորվեն` ապահովելով մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորություն: Զբոսանքի տևողությունը ՁՊՎ-ի պետի կողմից կարող է երկարացվել:
Զբոսանքն անցկացվում է ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ: Զբոսաբակը պետք է տեղակայվի ՁՊՎ-ի ներսում, փախուստի տեսանկյունից լինի հուսալիորեն ամրացված: