«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն է տալիս:
Մասնավորապես օրենսգրքի 21-րդ հոդվածում ամրագրված է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ: