Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտող անձանց սեւ ցուցակը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնից հայտնում են, որ 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ-հունիս) Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, մասնավորապես.

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
“Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Հայ ազգային կոնգրես” դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել