Ազգային ժողովում րոպեներ առաջ 62 դեմ և 51 կողմ ձայների բաշխվածությամբ մերժվեց «Տեսանկարահանող սարքերի և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների և ԱՊՊԱ տուգանքների միջոցով բնակչության վրա ֆինանսական բեռը ավելացնելու մեխանիզմների ազդեցությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մինչև քվեարկությունը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու հանձնաժողով ստեղծելու նախագծին, քանի որ Կառավարությունն արդեն այդ հարցերը քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծել է:
«Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին կողմ քվեարկելու մասին: