Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակազմին երկարատև և արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ ևս նույն նվիրումով և պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը լուսանկարվել է ԱԺ աշխատակազմի հետ: