Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը վաղուց պարզ են. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը վաղուց պարզ են, ուղղակի ընթացակարգ էր, անցանք»,- այսօր «Իրավաբան.նեթ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը, որով մերժեց վերջինիս պահանջը` անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այդ տարածքից պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը: Փաշինյանը պահանջել էր իրեն ճանաչել թիվ 7 ԸՏ-ից ընտրված պատգամավոր:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` Եվրոդատարան դիմելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չունեն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել