Քաղաքացուն ապօրինի պահել են ոստիկանությունում

Քաղաքացիական սև հագուստով մի խումբ անձինք` երեք դիմակավորված, Գրիգոր Վարդանյանին (անուն-ազգանունը փոխված է) հունիսի 25-ին ժամը 12:00-ի սահմաններում Գյումրի քաղաքից տարել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին` ցուցմունքներ վերցնելու:Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Նույն օրը երեկոյան Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ են դիմել Վարդանյանի հարազատները` հայտնելով, որ Գրիգոր Վարդանյանի ոտքը վիրավոր է, և Վարդանյանը ցավերի մեջ 7 ժամից ավելի գտնվում է ոստիկանությունում, այդ ընթացքում նա չի սնվել, նրան փաստաբան չեն առաջարկել: Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են Գրիգոր Վարդանյանին փոխանցել հարազատների կողմից տարված սնունդը:
Պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակի աշխատակիցները անմիջապես այցելել են Ոստիկանության Սպիտակի բաժին, զրուցել ոստիկանության բաժնի պետի հետ:
Իրավապաշտպանների միջամտությունից հետո միայն Գրիգոր Վարդանյանին թույլ են տվել դուրս գալ Ոստիկանությունից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել