Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Նարե Դանիելյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Նարե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասվում է որոշման մեջ։
Նշենք, որ Նարե Դանիելյանը նախքան այս պաշտոնին անցնելը, ԱԺ-ում եղել է Հովիկ Աբրահամյանի ռեֆերենտը:
Լուսանկարը՝ gov.am-ի