Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն այդ փոփոխությունների` Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանի Հանրապետության Նախագահին կներկայացվի հուլիսի 1-ին` ապրիլի 20-ի փոխարեն:
Մյուս փոփոխությունները պայմանավորված են Սիրանուշ Սահակյանի և Գևորգ Կոստանյանի նոր պաշտոնի նշանակված լինելու հանգամանքով: Մասնավորապես`«Հայաuտանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը կփոխարինվի «Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով, իսկ «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը` «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:
Լուսանկարը` president.am-ի
Իրավաբան.net