Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասվում է. «Ձեզ ենք ներկայացնում Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հանդիպում-քննարկման արդյունքում ձևակերպված հայտարարությունը:
Տեղեկացնում ենք, որ այս հայտարարության համաձայն` համապատասխան նամակով դիմել ենք նաև ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային Ժողովին:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ Ձեզ, սույն հայտարարության հետ համաձայն լինելու դեպքում` Ձեր կազմակերպության անունից պատասխանել այս նամակին, որպեսզի հայտարարության հետ մեկտեղ ներկայացնենք նաև համաձայնություն հայտնած կազմակերպությունների ցանկը:
Տեղեկացնում ենք նաև, որ անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները կարող եք տեսնել և ներբեռնել www.dem.am կայքում՝ այս հղումով:
Միևնույն ժամանակ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) հայտնի որոշման իրավական վերլուծությունը:
Տեսնել ՍԴ որոշման վերլուծությունը»: