Դատական քննությունը չի կարող կատարվել առանց ամբաստանյալի մասնակցության:
Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգում է:
Եթե ամբաստանյալն առանց հարգելի պատճառի դատական քննությանը չի ներկայանում, դատարանը կարող է միջոցներ ձեռք առնել նրա ներկայությունը ապահովելու համար:
Դատարանը կարող է քննարկել ավելի ծանր խափանման միջոց կիրառելու հարցը: