ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին:
Սերժ Սարգսյանը որոշում կայացնելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով:
Լուսանկարը` police.am-ի