Խոստովանական ցուցմունքները ստանալու նպատակով ոստիկանները բռնություն են կիրառել. հաղորդում

Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կալանավորները հաղորդում են տվել այն մասին, որ 2013թ հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվելուց հետո, խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել