Եթե մեղադրյալը պահանջում է, պետական մարմինները պարտավոր են անվճար փաստաբան տրամադրել:
Պետության այս պարտականությունը երկու պատճառ ունի՝ապահովել սոցիալապես անապահով անձանց իրավական ներկայացուցչությունը դատարանում և արդարության շահերի իրականացում:
Ավելին, փաստաբանի օգնությունը չի կարող ձևական և անարդյունավետ լինել: Եթե անվճար տրամադրված փաստաբանը զուտ ձևականորեն է կատարում իր պարտականությունը, ապա առաջանում է արդար դատաքննության իրավունքի խախտում: