Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակում ուշադրության է արժանի նաև այն, որ կկրճատվի դատական ատյանների քանակը: Այսինքն՝ եռաստիճան համակարգից անցում կկատարվի երկաստիճանի՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով: