Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 26.03.2014 թ. հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության բաժինը: