Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է համապատասխան դրույքաչափերով:
Այսպես, դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար՝
ա) գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10.000 դրամից և ոչ ավելի 1.000.000 դրամից:
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով 20.000 դրամի չափով:
գ) հատուկ վարույթի գործերով 10.000 դրամի չափով: